‼ՎԱՆԱՁՈՐԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԸ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում‼
Նոյեմբերի 19-ին ժամը` 18:00-ին
🔸ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ 115-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ🔸
Ներկայացումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ
Վիլյամ Սարոյան
«Ոստրեն ու Մարգարիտը»
Դրամա` մեկ գործողությամբ
12+
Բեմադրությունը` Արեն Օսիպյանի
Զգեստները և նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի
Կոմպոզիտոր` Գոռ Թադևոսյան
Թարգմանությունը` Էլֆիք Զոհրաբյանի
Հնչյունային ձևավորումը`Սեդրակ Զարգարյանի
Լուսային ձևավորումը` Աշոտ Գևորգյանի և Դավիթ Գալստյանի
Պլաստիկ լուծումները` Արման Սաքանյանի
Դերերում`
Հարրի Վան Դյուսեն - Սարգիս Ավետիսյան
Քլեյ Լարրաբի - Սարգիս Ալեքյան
Վիվիեն Մըքքաչիըն - Նոնա Սաֆարյան
Քլարք Լարրաբի - Վահրամ Խառատյան
Տղամարդ (գրող) - ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան
Դատավոր Էփլգարթ - Համլետ Գյուլզադյան
Ուոզզեք - Արման Սաքանյան
Սպասարկող - Էդգար Բարսեղյան
Գրիլի( Քլեյի ընկերը) - Դավիթ Պողոսյան
Ռոքի ( Քլեյի ընկերը) - Վազգեն Բադալյան
«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը:
Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, և մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին:
Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին:
«Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից: