Իր 5-րդ սիմֆոնիան թղթին հանձնելուց հետո Չայկովսկին գրել է, որ ցանկանում է ստեղծել մի գործ, որը կամփոփի իր ամբողջ ստեղծագործական կյանքը։ Այդ ստեղծագործությունը դարձավ Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, որի մասին նամակներից մեկում կոմպոզիտորը գրել է․ «Առանց չափազանցության, ես ամբողջ հոգիս դրել եմ այս ստեղծագործության մեջ»։
«Պաթետիկը» բոլոր ժամանակներում շարունակեց մնալ մեծանուն կոմպոզիտորի ամենասիրված և հաճախակի կատարվող ստեղծագործություններից մեկը։
Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան կգլխավորի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023-2024թթ․ համերգաշրջանի փակման համերգի ծրագիրը, որում ներառված է նաև Ռախմանինովի դաշնամուրի 2-րդ կոնցերտը։
Կհանդիպենք հուլիսի 13-ին՝ ժամը 19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Մենակատար՝ Բեհզոդ Աբդուրաիմով (դաշնամուր)
Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։