Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Էնիգմա, Էնյա, նեոդասական երաժշտություն Mystery Ensemble-ի կատարմամբ
Էնիգմա, Էնյա, նեոդասական երաժշտություն Mystery Ensemble-ի կատարմամբ
geo National Centre of Chamber Music
date 01.03.2024 20:30
price Գինը սկսած - 8 300,00 ֏

AR// Էնիգմա, Էնյա, նեոդասական երաժշտություն Mystery Ensemble-ի կատարմամբ

✨ Մարտի 1-ին՝ ժամը 20.30-ին Երևանի սիրված համերասրահներից մեկում՝  Կամերային երաժշտության  տանը անկաշկանդ ու մտերմիկ մթնոլորտում տեղի կունենա մի յուրահատուկ համերգ: Էնիգմայի հայտնի հիպնոսային գլուխգործոցներ, Էնյայի հրեշտակային մեղեդիներ, նեոկլասիկայի հիթեր․ այսպիսին է 2024 թվականի մարտ ամսվա ամենախորհրդավոր համերգը Mystery Ensemble-ի կատարմամբ:

Հավերժական հիթերին նորովի հնչողություն կհաղորդի Մոգական կելտական և նեոդասական երաժշտությունների ներդաշնակ զուգակցումը թույլ կտա վայելել հավերժական հիթերի բոլորովին նոր հնչողությունը։  Էնիգմայի խորհրդավոր երաժշտությունը հնչյունների, էթնիկական մեղեդիների, ռիթմի և զգացմունքների տիեզերական սինթեզ է: Էնիգմա անվանումը (Enigma՝ հին հունական «հանելուկ» բառից) խոսում է ինքն իր մասին. ստուդիական նախագիծը մտահղացվել էր որպես մի խորհրդավոր երևույթ. ոչ ոք չպետք է ճանաչեր կատարողներին:

Լարային, ստեղնաշարային և հարվածային գործիքներով ուղեկցվող սոլո ջութակի թովիչ ձայնը կտեղափոխի էթնիկ մոտիվներով, զգացմունքներով և առեղծվածային երաժշտությամբ լի աշխարհ, ուր կարելի է մոռանալ բոլոր հոգսերն ու միայն հաճելի պահեր ապրել։  Համերգն իրոք խորհրդավոր է լինելու, կամերային՝ լեցուն սրբազան իմաստով։

Վայելեք տաղանդավոր երաժիշտների կենդանի կատարումը, ընկղմվեք հնչյունների և հույզերի օվկիան, որոնք ձեզ անմոռանալի տպավորություններ կպարգևեն: Շտապե՛ք ձեռք բերել տոմսեր, քանի դեռ դրանք առկա են։ 

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.am:

Համերգի սկիզբը՝ 20:30-ին։

Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

🎻 Mystery Ensemble
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:

ԾՐԱԳԻՐ
● Enigma - The Landing
● Era - Ameno
● Enya - Only Time
● Enigma - Back to the Rivers suite
● Ludovico Einaudi - Petricor
● M.Nyman - Songs for Tony
● Enigma - Sadeness
● Enigma - Return to Innocence
● Ludovico Einaudi - Experience
● Hans Zimmer - Now we are free

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ