Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Վ.Ա. Մոցարտ․ Գիշերային փոքրիկ սերենադ։ Mystery Ensemble
Վ.Ա. Մոցարտ․ Գիշերային փոքրիկ սերենադ։ Mystery Ensemble
geo National Centre of Chamber Music
date 14.04.2024 20:00
price Գինը սկսած - 8 300,00 ֏

✨ Ապրիլի 14-ին՝ ժամը 20:00-ին Երևանի սիրված համերգասրահներից մեկում՝  Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Հրավիրում ենք ձեզ վայելելու հայտնի «Գիշերային փոքրիկ սերենադը» յուրօրինակ ու ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող միջավայրում՝ Mystery Ensemble-ի փայլուն, կենսալից և գունեղ կատարմամբ։

 Ծրագրում ընդգրկված են նաև 20-րդ դարի կոմպոզիտորների՝ բրիտանացի մինիմալիստ Մայքլ Նայմանի և ժամանակակից դասական կոմպոզիտոր, մեր օրերի ամենաշատ կատարվող հեղինակներից մեկի՝ Պավել Կարմանովի ստեղծագործությունները։  Կհարցնեք, թե ի՞նչն է միավորում նրանց և Մոցարտին։ Եկեք համերգի և դուք ամենայն խորությամբ կզգաք դա։ 

 18-րդ, 19-րդ և անգամ 20-րդ դարերի թերևս ոչ մի այլ մեծ կոմպոզիտորի կյանքի մանրամասները հայտնի չեն այնքան ճշգրիտ և ամբողջական, որքան Մոցարտինը: Բայց և չկա Մոցարտից բացի ուրիշն, ում շուրջ այդքան առասպելներ հյուսված լինեն։ Գրեթե ծննդյան օրվանից ի հայտ եկած ֆենոմենալ ունակություններ, կոմպոզիտորական հանճարի վաղ դրսևորում, երկրային գոյության կարճ տևողություն ու հսկայական երաժշտական ժառանգություն և, վերջապես, առեղծվածային մահ ու համեստ թաղում ընդհանուր գերեզմանում․ այս ամենն իրական փաստեր են, որոնք սնուցել են լեգենդը: 

 Անհնար է գտնել մեկ այլ կոմպոզիտոր, ով նույնքան փայլուն տիրապետում է ամենատարբեր ժանրերին և ձևերին, որքան Մոցարտը. խոսքը հավասարապես սիմֆոնիայի և կոնցերտի, դիվերտիսմենտի և կվարտետի, օպերայի և պատարագի, սոնատի և տրիոյի մասին է:

 Մոցարտը, ով հիրավի մարդկային, հատկապես՝ կանացի հոգու անզուգական գիտակ էր, խորաթափանցորեն ծաղրում էր արատները, երազում իդեալական աշխարհի մասին, հեշտությամբ անցում էր կատարւմ ամենախոր վշտից դեպի մեծագույն ուրախություն, մինչ օրս հմայում է որպես անձ, մնալով բացարձակ մեծություն երաժշտության աշխարհում նաև ժամանակակից ըմբռնմամբ։ Որպես երաժիշտ նա միավորեց անցյալի բոլոր նվաճումները, կատարելության հասցնելով երաժշտական ​​բոլոր ժանրերը և գերազանցելով իր գրեթե բոլոր նախորդներին հյուսիսային և լատինական զգացմունքայնության կատարյալ համադրությամբ։

 Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կախարդական մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել ապրիլի  ամենագեղեցիկ և խաղաղեցնող համերգի տոմսերը։

 Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

 Համերգի սկիզբը՝ 20:00-ին։

 Հասցե․ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, Երևան, Հայաստան։

 ԿԱՏԱՐՈՂ

 🎻 Mystery Ensemble

 Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, վիրտուոզ տիրապետումը ստեղնաշարային գործիքներին, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

 ԾՐԱԳԻՐ

 Վ.Ա. Մոցարտ - Գիշերային փոքրիկ սերենադ

Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ F-Dur

Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ D-Dur

Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ B-Bur

Պ.Վ. Կարմանով - Queretet

Մ․ Նայման - Don Giovanni

  *Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ