Սեպտեմբերի 27, 19։00
«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ»
Գիա Կանչելի – «Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» (կինոյի և թատրոնի երաժշտության թեմաներով)
Աննա Ցագարելի (դաշնամուր)
«Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» ալբոմ է, որ Գիա Կանչելին կազմել է կինոյի և թատրոնի համար գրված երաժշտության առավել արտահայտիչ և վառ դրվագներից։ Այն թողարկվել է 2009-ին։
Համերգի ծրագրում ներառված է ոչ միայն «Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» ալբոմը, այլ նաև պատմություններ կոմպոզիտորի, նրա արվեստի և մարդկանց մասին, ովքեր կարևոր դեր են խաղացել Կանչելիի հանճարի կայացման ճանապարհին։
Աննա Ցագարելին երիտասարդ տաղանդաշատ դաշնակահարուհի է, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, դասական երաժշտության մասին «Երաժշտական պատվաստում» նախագծի հեղինակ։ Ստեղծել է դաշնամուրի ուսուցման սեփական մեթոդիկան:
«Պարզ երաժշտություն դաշնամուրի համար»՝ սա ոչ թե ուղղակի դասական երաժշտության համերգ է, այլ հեղինակային ծրագիր, որն ընկղմում է կոմպոզիտորի ստեղծագործական աշխարհ՝ երաժշտությամբ, խոսքով և ալբոմի նկարազարդումներով։
____________________
Գիա Կանչելին (1935-2019) 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի ամենանշանակալի կոմպոզիտորներից է։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի, Չայկա, Տրիումֆ, Նիկա և շատ այլ մրցանակների դափնեկիր, Վրաստանի Պատվո շքանշանի դափնեկիր:
Բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային և վոկալ ստեղծագործությունների հեղինակ է, միջազգային ճանաչում է ստացել ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ լայն հանրության շրջանում: Գիա Կանչելիի երաժշտությունը կատարում են լավագույն նվագախմբերն ու մենակատարները աշխարհի ամենահեղինակավոր հարթակներում:
Ակադեմիական ժանրերին զուգահեռ՝ Գիա Կանչելին երաժշտություն էր ստեղծում կինոյի և դրամատիկական ներկայացումների համար։ Ընդհանուր առմամբ, նրա ստեղծած երաժշտությունը հնչում է մոտ 70 ֆիլմերում և 40 ներկայացումներում։ Դրանցից ամենահայտնիներն են Գեորգի Դանելիայի «Միմինո», «Կին-ձա-ձա», «Արցունքները կաթում էին» և «Մի վշտացիր» ֆիլմերը։
Կանչելին նաև երաժշտություն է գրել աշխարհահռչակ վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի բազմաթիվ ներկայացումների համար։
Տոմսի արժեքը՝ 4000 դրամ