ՅԱՆ ՄԱՔՍԻՆ-ՃԱՄՓՈՐԴՈՂ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ձուլվեք խաղաղեցնող և բուժիչ թավջութակի վիբրացիաներին՝ վայելելով աշխարհահռչակ թավջութակահար, կոմպոզիտոր և վոկալիստ, 37 լեզուներով երգող ԱՄՆ-ից Յան Մաքսինի երաժշտությունը:
Այս զարմանահրաշ երաժշտական ճանապարհորդության ընթացքում, որը դուրս է ժամանակի և տարածության սահմաններից, Յան Մաքսինը կտանի ձեզ Սահարայի անապատներով և մոնղոլական տափաստաններով, Բալկանների և Կովկասի գագաթներով, ինչպես նաև խաղաղ օվկիանոսի և Միջերկրական ծովի ափերով: Կախարդական ձևով նա միավորում է աշխարհի տարբեր ազգերի երաժշտական տարրերը՝ ստեղծելով յուրահատուկ ֆյուժն, իր թավջութակի միջոցով կիրառելով միավորող ուժ: Օգտագործելով պտտող ոտնակ և այլ էլեկտրոնիկա՝ նա թավջութակի ձայնը վերածում է թավջութակների և հարվածային գործիքների ամբողջ նվագախմբի, ստեղծելով եզակի ձայնային մթնոլորտ: Իր օրիգինալ գործիքային երաժշտությունից բացի, Մաքսինը կներկայացնի նաև երգեր իր երաժշտական հավաքածուից, որն ունի ավելի քան 250 երգ՝ 37 լեզուներով, ներառյալ հայերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն,ռուսերեն, ուկրաիներեն և շատ այլ լեզուներով:
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ
21 հոկտեմբերի 19:30
IAN MAKSIN-ի մասին՝ : ianmaksin.com
Instagram՝: instagram.com/ianmaksin
Ֆեյսբուք՝ facebook.com/cellomaxx
Յութուբ՝ : youtube.com/ianmaksin