
Ներկայացումը պատմում է մի աղջկա մասին, ով ընկերոջ հետ փախչելով որբանոցից, եկել էր Ֆրանսիա իր երազանքի հետևից՝ բալերինա դառնալու։
Դեպքերի զարգացմամբ, աղջիկը` Ֆելիսը, կորցնելով ընկերոջը՝ Վիկտորին, մնում է միայնակ և թափառում է գիշերային Փարիզով։ Թափառելիս հանկարծ մտնում է մի թատրոն, որտեղ հիանում է բալերինայով և այնպես է ստացվում, որ պահակը բռնելով նրան, մեղադրում է գողության մեջ։ Հավաքարարը, ում անունը Օդետտ էր և նախկինում այդ թատրոնի մենակատար բալերինան, պաշտպանում է աղջկան։
Օդետտն աղջկան տանում է իր տուն։ Ֆելիսն էլ օգնում էր Օդետտին աշխատանքում։ Այնուհետև Օդետտի օգնությամբ Ֆելիսն ընդունվում է Թատրոնի մոտ գտնվող բալետի դպրոց։
Այնտեղ դպրոցի ուսուցիչ՝ աշխարհահռչակ բալետմայստեր Լյուի Մերանը փնտրում էր համապատասխան աղջկա, ով կկարողանար պարել «Շելկունչիկ» բալետում։
Իր պարապմունքների փոխարեն Ֆելիսը գնում է հանդիպման բալետի դպրոցի ամենագեղեցիկ տղայի՝ Ռուդոլֆի հետ։ Ընթացքում բաց թողնելով մի քանի պարապմունք։ Այդ իսկ պատճառով Ֆելիսը դուրս է մնում խմբից և ստիպված ետ է գնում որբանոց։
Որբանոցում նա երազ է տեսնում մոր մասին, ով նույնպես բալերինա էր։ Եվ Ֆելիսը որոշում է գնալ և պայքարել իր երազանքի դերի համար․․․
․․․ Ֆելիսը ստանում է այդ դերը և պարում է «Շելկունչիկ»-ում։