Հայաստանյան պրեմիերա․ Միշել Լեգրան․ Դաշնամուրի կոնցերտ | Ռիեկո Ցուչիդա, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Փետրվարի 24-ին ճապոնացի դաշնակահար Ռիեկո Ցուչիդայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև անվանի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 4-րդ սիմֆոնիան։ Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։
Ծրագրում․
• Միշել Լեգրան․ Դաշնամուրի կոնցերտ (30ր)
• Վարդան Աճեմյան․ Սիմֆոնիա թիվ 4 (27ր)
—
Մենակատար՝ Ռիեկո Ցուչիդա (դաշնամուր)
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Փետրվարի 24 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-10,000 դրամ։
Համերգն իրականացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի շրջանակում։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։