Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ- տանգո և շամպայն
ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ- տանգո և շամպայն
geo Arno Babajanyan Concert Hall , Yerevan 0010, 2 Abovyan St
date 27.12.2024 20:00
price Գինը սկսած - 5 000,00 ֏
Գնել տոմսեր

📆 Դեկտեմբեր 27 (ուրբաթ), 20։00

📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ

 ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ

տանգո և շամպայն

 Ամանորյա նվեր բոլոր երաժշտասերներին 🎄 Աստոր Պիացոլայի ամենագեղեցիկ և կրքոտ տանգոները՝ Երևանի սրտում, շամպայնով, կենդանի վիրտուոզ կատարումներով, հեքիաթային դահլիճի մթնոլորտում:

 Պիացցոլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշն է, նա Բուենոս Այրեսի նեղլիկ փողոցներից տանգոն հասցրեց մինչև աշխարհի ամենաշքեղ համերգասրահներ: Նրա երաժշտությունը կրքոտ սիրո և թախծոտ կարոտի մասին է, միշտ զգացմունքային ու միշտ կենսախինդ։ Այս բացառիկ երաժշտական համադրությունը երբեք չի թողնում անտարբեր:

 Նոր տարվա նախօրեին, արգենտինյան տանգոյի կրակոտ ռիթմերը կլցնեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահը դաշնամուրի, լարայինների ու կիթառի բազմազան հնչողությամբ, իսկ երեկոյի զարդն իհարկե կլինի ակորդեոնը՝ գործիք, որով նվագել և ոգեշնչվել է ինքը` Պիացոլան։

 🥂 Ժամը 19։30-ից դահլիճի ճեմասրահում տեղի կունենա շամպայնի հյուրասիրություն, որից հետո կվայելենք սքանչելի երաժշտություն՝ փայլուն երաժիշտների կատարմամբ

 • Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ), Աշոտ Ղարիբյան (թավջութակ)

• Միխայիլ Բեկաթաշյան (կիթառ)

• Երեկոյի հատուկ հյուր՝ Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի մենակատար Գրիգորի Գոլովկո (ակորդեոն)

• Նախագծի հեղինակ և վարող՝ Աննա Ցագարելի (դաշնամուր)

 🎄 Դեկտեմբերի 27-ին հանդիպում ենք մի գավաթ շամպայնի շուրջ՝ ճանապարհելու անցնող տարին ու վայելելու Պիացոլայի անկրկնելի տանգոները 🥂 Ձեր ամենաերաժշտական ու վառ Ամանորը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

 🎫 Արժեքը՝ 3,000 - 10,000 դր․