
Բրուքներ. Սիմֆոնիա թիվ 4 «Ռոմանտիկ», Էլգար. Թավջութակի կոնցերտ| Գաբրիել Շվաբե, Սերգեյ Սմբատյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է դասական երաժշտության յուրահատուկ երեկոյի՝ վայելելու թավջութակի երկացանկի ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկը՝ Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը՝ տաղանդավոր թավջութակահար Գաբրիել Շվաբեի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Համերգի երկրորդ բաժնում կհնչի Անտոն Բրուքների մոնումենտալ 4-րդ` «Ռոմանտիկ» սիմֆոնիան։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
• Էդվարդ Էլգար. Թավջութակի կոնցերտ (35)
Ընդմիջում
• Անտոն Բրուքներ. Սիմֆոնիա թիվ 4 «Ռոմանտիկ» (73)
—
Մենակատար՝ Գաբրիել Շվաբե (թավջութակ)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Հունիսի 28 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-10,000 դրամ։