Ես դեռ այստեղ եմ
National Centre for Aesthetics/Գեղագիտության ազգային կենտրոն
27.10.2024 19:00
Գինը սկսած - 5 000,00 ֏
Ներկայացում, որը հանդիսատեսը դիտում է ցուցասրահի պատուհանից:
Ձեր առջև քաղաքի կենտրոնի փողոցներից մեկն է: Բայց ընդամենը երկու ժամով այն վերածվում է թատերական բեմի. սալաքարերը, լուսացույցները, ծառերը, անցնող մեքենաները, երկինքը… ամենը դառնում է թատերական դեկոր: Շտապող անցորդները փոխում են իրենց դերն ու նշանակությունը և դառնում ներկայացման հերոսներ: Իսկ ներկայացումն իրականությունն է՝ պարզապես վերցված թատերական շրջանակի մեջ: Հիմքում առօրեականությունն է, որը գոյություն ունի այստեղ և հիմա: