ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
📆 Հունվար 4 (շաբաթ), ժամը՝ 18։00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
(Աբովյան 2)
ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ամանորյա ծրագիր
Փոքրիկների կողմից արդեն շա՜տ սիրված այս նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազ երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ի՞նչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան ամանորյա մուլտֆիլմը․․․
Հունվարի 4-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, ամանորյա տոնական տրամադրությամբ, փայլուն ջազ երաժիշտերի կատարմներով։
• Աննա Կոստանյան՝ վոկալ
• Արթուր Ալեք՝ վոկալ
• Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն
• Տիգրան Հարությունյան՝ շեփոր
• Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, գործիքավորում
• Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր
• Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս
• Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ
Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։
Սկիզբը՝ ժ․ 18։00