Սիրելի՛ երաժշտասեր, հունիսի 13-ին՝ 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը և գալա-համերգը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մրցույթի հաղթողը, որը կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Ծրագրում՝
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վալս «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, 4րոպե
Ռոմանս «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, 3րոպե
Ջութակի կոնցերտ ռե մինոր, 40րոպե
I. Allegro con fermezza
II. Andante sostenuto
III. Allegro vivace
Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան
Համերգը հեռարձակումով կցուցադրվի www.khachaturian-competition.com կայքով:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։