Խաչատրյան. Ջութակի կոնցերտ | Լեյա Զու, Սերգեյ Սմբատյան
Հրավիրում ենք վայելելու Արամ Խաչատրյանի փառահեղ Ջութակի կոնցերտը ջութակահար Լեյա Զուի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Չորս տարեկանում դեբյուտային համերգով հանդես եկած Լեյա Զուն մեր ժամանակների ամենաերիտասարդ վիրտուոզ երաժիշտներից է, ով ընդգրկվել է Classic.fm հարթակի թոփ 30 ֆանտաստիկ երիտասարդ երաժիշտների ցանկում և արդեն իսկ հասցրել է երաժշտության մասին գիրք հեղինակել։ Համերգին կհնչի նաև Խաչատրյանի մոնումենտալ Երկրորդ՝ «Զանգով սիմֆոնիան»: Համերգի դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
• Արամ Խաչատրյան. Ջութակի կոնցերտ (40ր)
Ընդմիջում
• Արամ Խաչատրյան. Սիմֆոնիա թիվ 2 «Զանգով սիմֆոնիա» (50ր)
—
Մենակատար՝ Լեյա Զու (ջութակ)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Նոյեմբերի 20 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-10,000 դրամ։
Համերգն իրականացվում է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։