📆 Դեկտեմբեր 25, 19։00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
🎭 ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ - ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
«Առնո Բաբաջանյան» համերգասրահը հրավիրում է ամանորյա տոնական դիմակահանդես - պարահանդեսի։ Դեկտեմբերի 25-ին, ժամը 19։00-ից սկսած համերգասրահի շքեղ սրահները լի են լինելու կենդանի երաժշտությամբ, պարերով ու ամանորյա ջերմ տրամադրությամբ:
Երեկոյի ծրագիրը ✨
ՏՈՆԱԿԱՆ ՈՂՋՈւՅՆ
Համերգասրահի պատմական շենքից լսվող զանգերի ղողանջը և փողային նվագախմբի կատարումներն Աբովյան փողոցը կլցնեն տոնական շնչով, իսկ դահլիճի նախասրահում գործող ամանորյա տոնավաճառը յուրահատուկ տրամադրություն կփոխանցի բոլոր մասնակիցներին։
ՀԱՄԵՐԳ
«Չայկովսկի» երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Դավիթ Մարուխյանի ղեկավարությամբ կներկայացնի Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների կարնավալը» (Մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան, Անահիտ Դիլբարյան)։
Շլացուցիչ վիզուալ պրոյեկցիայի և հիասքանչ երաժշտության համադրությամբ լիովին կտեղափոխվենք դիմակահանդեսի կախարդական աշխարհ։
ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
Համերգային մասից հետո կսկսվի իրական խրախճանքը. պարասրահը կլցվի էլեգանտ առեղծվածով, հանդիսատեսին կտրամադրվեն դիմակներ՝ ավելացնելով երեկոյի հմայքը։ Կարող եք վայելել հրապուրիչ պարային կատարումներ և պարել ինքներդ՝ դիմակահանդեսի նրբաճաշակ և ոճային մթնոլորտում։
AFTER PARTY
Տոնական երեկոն կշարունակվի արդեն սրահի ներքնահարկում՝ DJ SunBurn-ի հետ։ Կրակոտ երաժշտական ռիթմերի և լուսային միստիկ շոուի ուղեկցությամբ կարող եք պարել մինչև ուշ գիշեր։
🎤 Երեկոն կվարի Հայկ Պետրոսյանը՝ հմայիչ շունչ և ուրախ տրամադրություն հաղորդելով այս անմոռանալի տոնակատարությանը։
🎄 Մայրաքաղաքի սրտում մոգական այս մթնոլորտը կլրացնեն մոմերը, ամանորյա երաժշտությունն ու Ձեր տոնական տրամադրությունը։ Դեկտեմբերի 25-ին ժամը 19։00-ից համեցեք «Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)
🎭 Դրես կոդ՝ երեկոյան զգեստ / կոստյում
🍾 Տոնական հյուրասիրություն՝ շամպայն և շոկոլադ
🎟️ Տոմսերը վաճառվում են նաև «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
• Նախապես գնման դեպքում՝ 10,000 - 15,000 դր․
• Մուտքի մոտ՝ 20,000 դրամ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա