
Սարասատե․Կարմեն-ֆանտազիա, Բաղդասարյան․Ռապսոդիա | ԴիանաԱդամյան, ՍերգեյՍմբատյան
Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության տոնին, համեցե՛ք վայելելու Էդուարդ Բաղդասարյանի, Ֆրանց Վաքսմանի և Պաբլո Սարասատեյի ստեղծագործությունները վիրտուոզ ջութակահար Դիանա Ադամյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում կհնչի Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
- Էդուարդ Բաղդասարյան․ Նոկտյուրն նվագախմբի համար (4ր)
- Էդուարդ Բաղդասարյան․ Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (10ր)
- Ֆրանց Վաքսման. Ֆանտազիա Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով (10ր)
- Պաբլո Սարասատե. Կարմեն-ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար (13ր)
Ընդմիջում
- Գրիգոր Եղիազարյան․ Սիմֆոնիա «Հրազդան» (38ր)
—
Մենակատար՝ Դիանա Ադամյան (ջութակ)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Մայիսի 28 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-10,000 դրամ։