
Վերջին ուսուցիչը-Պատանի հանդիսատեսի թատրոն
Ըստ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» համանուն վիպակի:
Դպրոցի ավարտական քննություններից առաջ բարձր դասարաններից մեկում տհաճ միջադեպ է գրանցվում, որի ուռճացվելու հետևանքով քաղաքում անցանկալի աղմուկ է բարձրանում: Դպրոցական կոնվեյերային սիստեմի մեջ հայտնված, անձնական և ընտանեկան բարդ փոխհարաբերություններում խճճված երիտասարդներին օգնության ձեռք է մեկնում գրականության նորեկ ուսուցիչ Վահան Մամյանը:
Առաջին ներկայացումը կայացել է 2008թ. հոկտեմբերի 10 -ին:
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ: