Համաշխարհային պրեմիերաներ․ՎաչեՇարաֆյան, ՔրիստինաԱռաքելյան | Հայաստանիպետականսիմֆոնիկնվագախումբ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի բացման համերգին։ Երեկոյի ընթացքում տեղի կունենան ժամանակակից կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի և Քրիստինա Առաքելյանի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները։ Մենակատար՝ Քրիստինա Առաքելյան (դաշնամուր)։ Համերգին նաև կհնչեն հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։ Դիրիժոր՝ Ջուն-Սան Պարկ։
Ծրագրում․
•Վաչե Շարաֆյան․Սինֆոնիա թիվ 4 «ՇՆՈՐՀԱԼԻ, աղօթական» (15ր)
Ընծա Սբ․ՆերսեսՇնորհալիԱմենայնՀայոցՀայրապետիննջման 850-րդ ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը
Համաշխարհային պրեմիերա
• Քրիստինա Առաքելյան․ Դաշնամուրի կոնցերտ
Համաշխարհային պրեմիերա
• Էդգար Հովհաննիսյան․ Հատվածներ «Մարմար» սյուիտից (15ր)
I. Խրախճանք
IV․Ադաջո
VII․Քայլերթ
—
Մենակատար՝ Քրիստինա Առաքելյան (դաշնամուր)
Դիրիժոր՝ Ջուն-Սան Պարկ
Փետրվարի 8 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-10,000 դրամ։
Համերգն իրականացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի շրջանակում։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
_____________________________________________________________________