
Մայիսի 8 (հինգշաբթի), 19:00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)
ՄԱՐԿ ԴՐՈԲԻՆՍԿԻ (Ֆրանսիա)
«Թափառող թավջութակահար՝ ռուսական հոգով» - այսպես է իրեն բնութագրում լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին, որը 80 տարեկանում շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։
Նա ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական ազդեցությամբ էլ կերտվել են նրա կատարողական արվեստի խորությունն ու վարպետությունը։
Բազմաթիվ ժամանակակից հեղինակներ նրան են նվիրել իրենց ստեղծագործությունները, ինչպես նաև հենց իր կատարմամբ են առաջին անգամ հնչել Ալֆրեդ Շնիտկեի, Սոֆյա Գուբայդուլինայի, Էդիսոն Դենիսովի և այլ նորարար կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Երեկոյի ընթացքում կհնչեն Մանուել դե Ֆալյաի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների և Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուտները:
Համերգին մասնակցում է Աստղիկ Ղուկասյանը (դաշնամուր)